Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը աջակցության խոսքեր է ասել ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Մենդիին, ով ազատվել է բռնաբարության գործով բոլոր մեղադրանքներից։
«Ցավում եմ այն ամենի համար, ինչի միջով դու անցել ես, Բենժամեն: Դուք կորցրել եք ձեր կարիերայի երկու տարին, բայց սա ամենաքիչն է այս ամբողջ իրավիճակում… Իսկ հոգեբանական տրավմայի մասին ի՞նչ կասեք: Անշուշտ, ձեր կյանքը երբեք նույնը չի լինի: Համբավի ոչնչացման մշակույթը հերթական զոհն է տվել։ Մինչեւ ե՞րբ եք մեզ մեղադրելու ու դատապարտելու, իսկ տարրական պաշտպանության իրավունք չենք ունենալու։ Կեղծ լուրերը ստեղծվում և տարածվում են առանց որևէ փաստ ստուգելու (ինչն անձամբ ես զգացել եմ արձակուրդում), և հետո իրավիճակը միայն վատթարանում է։
Պատասխանատու լինելը կլինի նվազագույնը ցանկացած մարզիկի համար, բայց սա բացառություն է դարձել մեր օրերում: Սահմանափակումներ չկան, բոլորը պետք է ավելի շատ դիտումներ հավաքեն: Հարցս հետեւյալն է՝ ի՞նչ է արվելու Բենժամենի հատուցման համար»։ Վինիսիուսը Twitter-ում գրել է.