«Բարսելոնայի» ղեկավարները վատատեսորեն են տրամադրված «Մանչեսթեր Սիթիից» 28-ամյա կիսապաշտպան Բերնարդու Սիլվային ձեռք բերելու հարցում, հայտնում է Sport.es-ը: Ֆինանսական խնդիրներ ունեցող կատալոնական ակումբը պատրաստ չէ վճարել 80 միլիոն եվրո (87,3 միլիոն դոլար), որը «քաղաքայինները» ցանկանում են ստանալ պորտուգալացի կիսապաշտպանի համար։
Այժմ ֆուտբոլիստի գնման համար պայքարի գլխավոր հավակնորդը կլինի ՊՍԺ-ն։ Ֆրանսիայի չեմպիոնները կարող են մրցել Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։ Հաղորդվում է, որ Սիլվային կարող են առաջարկել 40 մլն եվրո աշխատավարձ, մինչդեռ Անգլիայում նա ստանում է 8 մլն եվրո մեկ մրցաշրջանում։
Անցած մրցաշրջանում պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: