Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Քրյուի» կազմում դարձել է դուբլի հեղինակ (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը դարձել է դուբլի հեղինակ։ 31-ամյա ֆուտբոլիստը «Պորտլենդ Թիմբերսի» դեմ խաղում խփել է թիմի երկու գոլերը։

Չնայած Լուկաս Սեարայանի խփած գոլերին՝ «Կոլամբուս Քրյուն» չի կարողացել հաղթանակի հասնել՝ պարտվելով տանտերերին 3-2 հաշվով։ «Պորտլենդից» դուբլի հեղինակ է դարձել Դայրոն Ասպրիլյան, ևս մեկը խփել է Սեբաստիան Բլանկոն։

Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի առաջնության 20 խաղից հետո խփել է 10 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։ «Կոլամբուս Քրյուն» մրցաշարային աղյուսակում այս պահին 6-րդն է՝ վաստակած 36 միավորով։

Լուկաս Սելարայանի գոլերը՝ այստեղ։