«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պաշտոնական տեղափոխությունն ամերիկյան ակումբ։
«10 տարի առաջ, երբ ես սկսեցի իմ ճանապարհորդությունը Մայամիում՝ նոր թիմ կառուցելու համար, ասացի, որ իմ երազանքն է աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներին բերել այս զարմանալի քաղաք: Ես ուզում էի, որ ֆուտբոլիստները, ովքեր կիսում են իմ հավակնությունները, ինչպես, օրինակ, երբ ես միացա «ԼԱ Գելեքսիին», օգնեին զարգացնել ֆուտբոլը ԱՄՆ-ում և ժառանգություն ստեղծել հաջորդ սերնդի համար այն սպորտաձևում, որը մենք շատ ենք սիրում: Այսօր այս երազանքն իրականացավ։
Ես շատ հպարտ եմ, որ Լեոյի մակարդակի ֆուտբոլիստը միանում է մեր ակումբին, բայց նաև ուրախ եմ ողջունել իմ լավ ընկերոջը, նրա հիանալի ընտանիքին, ովքեր միացել են «Ինտեր Մայամիի» համայնքին»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, «Ինտեր Մայամին» պաշտոնապես հաստատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունն ամերիկյան ակումբ։