Իգոր Ակինֆեևն ակումբային կարիերայում առաջին անգամ պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում

Իգոր Ակինֆեևը ակումբային կարիերայում առաջին անգամ պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում։ Իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ Իգոր Ակինֆեևը դարձավ 11 մետրանոց հարվածաշարի մասնակից։

Վեց դեպքում նա պաշտպանել է ԲԿՄԱ-ի դարպասը, եւս երկու անգամ՝ Ռուսաստանի հավաքականին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։ Կազանում Ռուսաստանի Սուպերգավաթի՝ «Զենիթի» դեմ խաղում (0:0, 11 մետրանոցներ՝ 4:5) պարտությունը 11-մետրանոց հարվածաշարով միայն երկրորդն էր կարիերայում։

Նախկինում նա 11-մետրանոցներով պարտվել էր միայն Խորվաթիայի հավաքականին տնային աԱխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Հետաքրքիր է, որ բոլոր ութ դեպքերում Ակինֆեևը հետ է մղել առնվազն մեկ 11 մետրանոց, իսկ Իսպանիայի և «Կրասնոդարի» դեմ հանդիպումներում նա հետ է մղել մրցակիցների երկու հարված։