«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է գնել «Ատալանտայի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է գնել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին, հայտնում է Football Insider-ը:

«Կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել դանիացի հարձակվողին այս ամառ, սակայն «Ատալանտան» միայն կանխիկ գումար է ցանկանում իրենց 20-ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է աղբյուրը:

Հաղորդվում էր, որ իտալական թիմը ֆուտբոլիստի վաճառքից ակնկալում է վաստակել առնվազն 50 մլն, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ 75-80 մլն։

Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: