De Telegraaf-ի լրագրող Մայք Վերվեյը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Լուկա Իվանուշեցի՝ «Ֆեյենորդ» հնարավոր տեղափոխությունը։
«Եթե «Ֆեյենորդին» հաջողվի նման ֆուտբոլիստների բերել Էրեդիվիզ, ես անհամբերությամբ կսպասեմ դրան: Այս տեսակի ֆուտբոլիստների համար ծախսերն ավելի բարձր են, քան «Ֆեյենորդը» սովորաբար վճարում է: Սա ցույց է տալիս, որ «Ֆեյենորդում» նույնպես ամեն ինչ փոխվում է: Սրանք զգալի գումարներ են «Ֆեյենորդի» համար, բայց ես կարծում եմ, որ նրանք այս ֆուտբոլիստներին բերելու լավ հնարավորություններ ունեն»,- ասել է Վերվեյը Kick-off podcast-ում:
Ավելի վաղ «Ֆեյենորդը» հաստատել էր, որ հետեւում է 20-ամյա ռուս կիսապաշտպանին, սակայն նշել է, որ առաջարկներ չեն արել նրա համար։