Դուշան Տադիչը հեռացավ «Այաքսից» թիմում անցկացրած 5 մրցաշրջանից հետո

Դուշան Տադիչը հեռացավ «Այաքսից» թիմում անցկացրած 5 մրցաշրջանից հետո։

Ամստերդամի թիմը հայտարարել է, որ ընդունել է ավագի խնդրանքը՝ խզելու պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2024 թվականը։

«Ակումբից հեռանալու որոշումը շատ դժվար էր ընդունել: Բայց ես հավատում եմ, որ եկել է ճիշտ պահը։ Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլեւ ակումբը պետք է նոր կյանք սկսի։

«Այաքսում» անցկացրած ժամանակը և մեր ձեռք բերած հաջողությունները ինձ տալիս են աննկարագրելի զգացողություն, որը ես նախկինում չեմ ապրել:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին այստեղ անցկացրած հիանալի ժամանակի համար։ Եթե ​​դա ինձնից է կախված, ուրեմն սա վերջնական հրաժեշտը չէ: Ես միշտ կմնամ «Այաքսի» ֆուտբոլիստ և հուսով եմ, որ շուտով կվերադառնամ Ամստերդամ, բայց այլ դերում»,- ասել է կիսապաշտպանը։

Ինչպես հայտնում է Voetbal Primeur-ը՝ De Telegraaf-ին հղում անելով, Տադիչի հեռանալը կապված է թիմից նրա դժգոհության հետ։

Voetbal International-ն ընդգծում է, որ սերբը վերջին ֆուտբոլիստն էր, ով խաղաց «Այաքսի» կազմում Չեմպիոնների Լիգայի 2018/19 մրցաշրջանում, երբ ակումբը հասավ կիսաեզրափակիչ և պարտվեց «Թոթենհեմին»:

Տադիչը Ամստերդամյան թիմի կազմում անցկացրել է 241 հանդիպում և դարձել 105 գոլի հեղինակ։