Ռոմելու Լուկակուին գնելու նոր թիմ է հայտնվել Ա Սերիայում

«Յուվենտուսը» Ռոմելու Լուկակուի համար «Չելսիին» առաջարկում է ավելի շահավետ պայմաններ, քան «Ինտերը»:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «ներաձուրիների» վերջին առաջարկը կազմում է 35 միլիոն եվրո և ևս 5 միլիոն բոնուսներ: Հաղորդվում էր, որ դեռ չի հաջողվել կապ հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ և համաձայնություն ստանալ տեղափոխության համար։

«Բյանկոներիները» «Չելսիին» ասել են, որ պատրաստ են վճարել 37,5 միլիոն եվրո և լրացուցիչ 2,5 միլիոն: Բայց առաջարկը արդիական կլինի միայն Դուշան Վլահովիչին վաճառելու դեպքում։