«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան աջակցել է իր հայրենակից Բենջամին Մենդիին, ով ազատվել է բռնաբարության բոլոր մեղադրանքներից։
«Շատ ուրախ եմ քեզ համար, եղբայր: Թող բոլոր այն մարդիկ, ովքեր այս ամբողջ ընթացքում վատ են խոսել քո մասին, հիմա գան և ներողություն խնդրեն։ Չեմ համբերում, երբ նորից կտեսնեմ քեզ խաղադաշտում»,- գրել է Պոգբան ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 14-ին, Չեսթերի դատարանում լսումներ են կայացել 28-ամյա պաշտպան Բենջամին Մենդիի դեմ, ով մեղադրվում էր յոթ բռնաբարության, ինչպես նաև մեկ ոտնձգության և սեռական ոտնձգության մեջ: Ավելի վաղ դատարանը առաջին յոթ կետերով հանել էր մեղադրանքը, այսօր որոշում կայացվեց մնացած երկուսի մասով։ «Քաղաքայինների» նախկին ֆուտբոլիստը անմեղ է ճանաչվել, և այդպիսով նրա վրայից բոլոր մեղադրանքները հանվել են։
Մենդին գրեթե երեք տարի դաշտ դուրս չի եկել։