«Ալ-Շաբաբը» մեծ աշխատավարձ է խոստացել Խուան Կուադրադոյին, բայց ֆուտբոլիստը մերժել է

Սաուդյան «Ալ-Շաբաբը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Խուան Կուադրադոյի նկատմամբ, հայտնում է լրագրող Ջանլուկո Դի Մարցիոն իր կայքում։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը կոլումբիացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Սակայն 35-ամյա ֆուտբոլիստին այս գումարը չի բավարարում, նա ցանկանում է առնվազն 15 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Կողմերը շարունակում են ակտիվ բանակցություններ վարել։

2022/23 մրցաշրջանում Կուադրադոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը չեն երկարաձգել պայմանագիրը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 4 միլիոն եվրո: