Սաուդյան ակումբներից մեկը հետաքրքրված է «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայով

Սաուդյան «Ալ-Ահլին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյայի ծառայություններով, ասվում է լրագրող Բեն Ջեկոբսի թվիթերյան էջում:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում, սակայն դա չի խանգարել սաուդյան ակումբին, որը դեռ ցանկանում է ձեռք բերել բրազիլացուն։ Առայժմ ակումբների միջև հստակություն չկա, բայց «Ալ-Ահլին» շատ է ցանկանում տեսնել կատալոնացի ֆուտբոլիստին իրենց թիմում՝ չնայած տրանսֆերի վերաբերյալ Ռաֆինյայի դիրքորոշմանը:

2022 թվականի ամռանը Ռաֆինյան «Լիդսից» տեղափոխվեց «Բարսելոնա»՝ հինգ տարվա պայմանագիր կնքելով իսպանական թիմի հետ։ 2022/23 մրցաշրջանում Ռաֆինյան կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։