«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը հայր է դարձել։
Ֆուտբոլիստի ընկերուհի Հարիետ Ռոբսոնը երեխա է լույս աշխարհ բերել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին 21-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր իր տանը այն բանից հետո, երբ Ռոբսոնը սոցիալական ցանցերում մի շարք լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ բռնության է ենթարկվել։
Ֆուտբոլիստը կասկածվում էր բռնաբարության, հարձակման, սեռական ոտնձգության և մահվան սպառնալիքների մեջ։ Այս տարվա փետրվարին նա ազատվել էր բոլոր մեղադրանքներից։