Նաիր Տիկնիզյանի հավանական տեղափոխության հետ կապված նոր մանրամասներ կան

Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանում Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը եվրոպական ակումբներից մեկին քիչ հավանական է։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։ Ինսայդերը նաև նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։

Հիշեցնենք, որ հունիսին տեղեկություն էր տարածվել, որ Տիկնիզյանը հայտնվել է իսպանական «Ռեալ-Սոսյեդադի» շորթ-լիստում, սակայն անձամբ հայ ֆուտբոլիստը, պնդում էր, որ այս ուղղությամբ դեռ կոնկրետություն չկա։

24-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ներկայիս ակումբին է միացել ԲԿՄԱ-ից 5 միլիոն եվրոյի դիմաց: Պաշտպանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt-ը նրան գնահատում է 2,5 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում Տիկնիզյանը դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։