«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլայի ծառայություններով: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բարկոլան Էնրիկեի առաջնահերթ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանում։ ՊՍԺ-ի մարզական ղեկավարությունն արդեն կապ է հաստատել հարձակվողի հետ: Ինքը՝ Էնրիկեն, արդեն անձամբ է խոսել Բարկոլայի հետ՝ համոզելու նրան տեղափոխվել ՊՍԺ: «Լիոնը» դեռ չի նշել հարձակվողի համար անհրաժեշտ գինը:
20-ամյա Բարկոլան խաղում է աջ եզրային հարձակվողի դիրքում: Նրա պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 18 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Բարկոլան 35 խաղում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։