«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին մեկնել է Բուենոս Այրես, որտեղ հանդիպել է «Բոկա Խունիորսի» ղեկավարության հետ։
Լրագրող Սեբաս Ջովանելիի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, մնում է կարգավորել միայն մի քանի մանրամասներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոկա Խունիորսը» 1 կամ 2 տարով պայմանագիր է քննարկում Կավանիի հետ։
Նախորդ մրցաշրջանում Կավանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։