Կայ Հավերց․ «Պետք է ասեմ, որ միշտ երախտապարտ եմ լինելու ակումբին ու երկրպագուներին»

«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը չի զղջում երեք տարի առաջ «Չելսի» տեղափոխվելու համար, որտեղից այս ամառ տեղափոխվեց «Արսենալ»։

«Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր «Չելսիի» համար։ Պետք է ասեմ, որ միշտ երախտապարտ եմ լինելու ակումբին ու երկրպագուներին։ Այս թիմում երեք շատ հաճելի տարի եմ անցկացրել։ Ես ընդհանրապես չեմ ափսոսում «Չելսի» տեղափոխվելու համար, քանի որ դա 100%-ով ճիշտ քայլ էր»,- Հավերցի խոսքերն է մեջբերում Football Daily-ը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» այս ամառ գնեց Հավերցին «Չելսիից»՝ 70 միլիոն եվրոյով։