Նեյմարը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել 31-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե նա ցանկանա հեռանալ փարիզյան ակումբից: ՊՍԺ-ն դեռ չի կողմնորոշվել բրազիլացի ֆուտբոլիստի ապագայի հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարն կմնա ՊՍԺ-ում, եթե ակումբը Կիլիան Մբապպեին վաճառի Մադրիդի «Ռեալին»։