«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կլքի իտալական ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի պաշտպանը այլևս չի դիտվում որպես ակումբի նախագծի մաս և հեռացվել է հիմնական կազմից։
Բոնուչին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 502 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։