Կոնֆերենցիաների Լիգա․ «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արսենալ Տիվատիի» հետ

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլում «Ալաշկերտը» առաջին խաղում մրցեց Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։

Խաղը անցավ անչափ լարված է դիտարժան պայքարում, թիմերը փոխանակվեցին խփած մեկական գոլերով։ Հանդիպման 23-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց արգենտինացի կիսապաշտպան Խուլիան Մոնտենեգրոն՝ 0-1։

«Ալաշկերտը» խաղի 61-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1-1, գոլի հեղինակ դարձավ Վիտալի Ուստինովը։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» ունենալով մի շարք վտանգավոր պահեր այդպես էլ չկարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ Պատասախան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին։