«Բարսելոնան» որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի ապագայի հետ կապված

«Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի վաճառի թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Ֆրենկին մեծ դեր է խաղում թիմի հաջողություններին։ Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։