Իտալական «Ինտերը» նորեկ ունի

Իտալացի դարպասապահ Ռաֆայել Դի Ջենարոն պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 29-ամյա դարպասապահը «Ինտերի» սան է։

Նա ակումբից հեռացել է 2019 թվականին՝ առանց առաջին թիմում ոչ մի ելույթ ունենալու։ Դրանից հետո Դի Ջենարոն խաղացել է «Կատանզարայում», «Պեսկարայում» և «Գուբբիոյում»։

Անցած մրցաշրջանում դարպասապահը Իտալիայի երրորդ դիվիզիոնում անցկացրել է 30 հանդիպում՝ բաց թողնելով 17 գնդակ և 19 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։