ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները բանակցություններ են սկսել ֆրանսիական ակումբի հետ՝ ֆուտբոլիստ վարձակալելու համար։
Փարիզցիները արդեն հասկացրել են պորտուգալացուն, որ նա ներառված չէ նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերում։ Անձամբ ֆուտբոլիստը՝ կցանկանար մնալ ՊՍԺ-ում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: