Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-էթիհադը» 30-ամյա ֆրանսիացուն առաջարկել է երեք տարվա պայմանագիր, տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն Պոգբան մերժել է առաջարկը։
Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել անցյալ ամառ։ Վնասվածքների պատճառով 2022/23 մրցաշրջանում նա 10 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։