Բրազիլացի հարձակվող Վիլիանը կարող է կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեստում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա բրազիլացու պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ ավարտվել է հունիսին, և կողմերը դեռ չեն պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։
Նշվում է, որ Վիլիանը նաև տարբերակներ ունի կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու համար։ Առաջիկա օրերին ֆուտբոլիստը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։