Լոթար Մաթեուս. «Հարի Քեյնին կարելի է համարել աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»

Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Լոթար Մաթեուսն արձագանքել է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի՝ «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին։

«110 միլիոն եվրո Հարի Քեյնի համար. Չգիտեմ՝ արժե՞ նման գումար վճարել 30 տարեկան հարձակվողի համար։ Քեյնին կարելի է համարել աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը, նա գոլային մեքենա է»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sky Sport Deutschland-ը:

Անցած մրցաշրջանում Քեյնը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։