«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Մեյսոն Մաունթի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Կարծում եմ, որ շատ ակումբներ թիրախում էին Մաունթին, բայց ի վերջո մենք ձեռք բերեցինք նրան։
Մենք գոհ ենք այս ձեռքբերումից, նա իր ներդրումը կբերի կիսապաշտպանությունում։ Մեյսոնը նաև հիանալի թիմային ֆուտբոլիստ է և գիտի, թե ինչպես հաղթել»,- մարզչի խոսքերը մեջբերում է Viaplay-ը։