«Չելսին» երկրորդ առաջարկն է ստացել Ռոմելու Լուկակուի համար

«Չելսին» երկրորդ առաջարկն է ստացել «Ինտերից»՝ հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ միլանյան ակումբը առաջարկել է հարձակվողին գնել 30 միլիոն եվրոյով։ Ներկայումս կողմերի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացու տեղափոխության հետ կապված հարցը պետք է լուծվի մինչև հուլիսի 17-ը։