«Բրայթոնը» պատասխանել է «Չելսիի» առաջարկին

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշվում է, որ «Բրայթոնը» մերժել է «Չելսիի» 70 միլիոն ֆունտ (82 միլիոն եվրո) առաջարկը: Կողմերը փորձում են հնարավորինս արագ լուծել խնդիրը։

Հնարավոր գործարքը կներառի նաև բոնուսներ։