«Բավարիան» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Սադիո Մանեին, հայտնում է Kicker-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարությունը այդ մասին հայտնել են ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ-Իտիֆակը» և «Ալ-Նասրը»։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: