ՊՍԺ-ն պատրաստ է 7-րդ խաղային համարը տրամադրել Ժոաու Ֆելիշին

ՊՍԺ-ն համաձայնել է 7-րդ խաղային համարը փոխանցել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին, եթե նա տեղափոխվի փարիզյան ակումբ, հայտնում է DefencaCentral-ը: Կիլիան Մբապպեն այս համարը կրում է 2018 թվականից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն կարող է պայմանագիր կնքել Ժոաու Ֆելիշի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել է այն հարցը, թե որ համարը կստանա 23-ամյա պորտուգալացին փարիզյան ակումբում։ Անձամբ՝ հարձակվողը, նախընտրել է 7-րդ խաղային համարը։

Նշվում է, որ Մբապպեն ծանուցում է ուղարկել ՊՍԺ-ին, որ չի նախատեսում ակտիվացնել պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։ 24-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ:

Անցած մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։