«Ինտերը» ձեռք է բերել դանիական «Օրհուսի» գերմանացի պաշտպան Յան Բիսեկի տրանսֆերը։
Ինչպես հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը, 22-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Անցած մրցաշրջանում Բիսեկը բոլոր մրցաշարերում «Օրհուսի» 35 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։