Պաշտոնական․ Քրիստիան Պուլիշիչը տեղափոխվեց «Միլան»

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը տեղափոխվեց «Միլան», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել և արդեն ստորագրել է իր պայմանագիրը «ռոսոներիների» հետ։ Տրանսֆերային գումարը կազմել է 20 մլն եվրո՝ առանց բոնուսների։ Պուլիշիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:

Պուլիշիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, եզրային հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում կարողացել է անցկացնել 145 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ն այժմ ԱՄՆ-ի հավաքականի խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո: