«Ուդինեզեի» կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ։
29-ամյա իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նա իտալական ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։
Անցած մրցաշրջանում Դեուլոֆեուն բոլոր մրցաշարերում 18 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։