ՊՍԺ-ն պատրաստ է Հարի Քեյնի համար վճարել 100 միլիոն եվրո

ՊՍԺ-ն պատրաստվում է պայքարել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունն անցած շաբաթ հանդիպել է «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լեւիի հետ։ Այս շաբաթ նախատեսվում է նոր հանդիպում։ ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել 29-ամյա անգլիացու համար։

Այլընտրանքային տարբերակ, եթե «Թոթենհեմի» հետ բանակցությունները ձախողվեն, «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն է։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։