Պաու Տորեսը տեղափոխվեց Պրեմիեր Լիգա

«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը պայմանագիր է կնքել «Ասթոն Վիլայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա պաշտպանի տրանսֆերի գումարը կկազմի 32,5 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուսներ։

2022/23 մրցաշրջանում Տորեսը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։