Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի հասցնի վերականգնվել Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում, որտեղ Թոմաս Տուխելի թիմը արտագնա խաղում կմրցի «Վերդերի» հետ, հայտնում է Süddeutsche Zeitung-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նոյերը «Բավարիայի» հետ չի մեկնի հուլիսի 24-ին մեկնարկող Ասիա նախամրցաշրջանային շրջագայությանը։ Նոյերը կմնա Մյունխենում՝ շարունակելու վերականգնման գործընթացը։
Նշվում է, որ Նոյերին կպահանջվի ևս երկու շաբաթ վերականգնվելու համար։