«Բավարիան» երրորդ առաջարկը կանի «Թոթենհեմին»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը այս ամառ կարող է տեղափոխվել «Բավարիա»։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, գերմանական ակումբը երրորդ առաջարկը կանի անգլիացիներին 90-95 մլն եվրոյի դիմաց։ Այնուամենայնիվ, «Բավարիան» արդեն պատրաստակամություն է հայտնել տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո:

Մյունխենյան ակումբի առաջին երկու առաջարկները՝ 70 և 80 մլն գումարներով, մերժվել են։