«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակման գիծը ուժեղացնելու տարբերակ է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանկունիացիները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել «Ատալանտային» 20-ամյա դանիացու տրանսֆերի վերաբերյալ, քանի որ ակումբի առաջնահերթությունը դարպասապահի հետ պայմանագիր կնքելն է: «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանի հետ պայմանագիր կնքելուն:

Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։