Ջորդան Հենդերսոնը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը դիտարկում է «Ալ Իթիֆակ» տեղափոխվելու տարբերակը, հայտնում է The Telegraph-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթիֆակի» նոր գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է Սաուդյան ակումբ հրավիրել ֆուտբոլիստին։ Սպասվում է, որ 33-ամյա անգլիացին շուտով որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։