«Բենֆիկան» պատասխանել է անգլիական գրանդի առաջարկին

«Բենֆիկան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը թիմի հարձակվող Գոնսալու Ռամուշի համար, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ բացի դրամական փոխհատուցումից, անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում էին ներառել բրազիլացի պաշտպան Ալեքս Տելլեսի տեղափոխությունը լիսաբոնյան ակումբ։

Դեռևս պարզ չէ՝ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ առաջարկ կանի «Բենֆիկային» 22-ամյա Ռամուշի համար, սակայն հաղորդվում է, որ Տելլեսը, ում «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր էր ընդգրկել գործարքի մեջ, կնախընտրեր կարիերան շարունակել անգլիական ակումբում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է Ռամուշի տրանսֆերի համար վճարել 55 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը 47 հանդիպում է անցկացրել «արծիվների» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։