Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատմել է այն մասին, թե ինչն է իրեն ամենաշատը տպավորում ժամանակակից ֆուտբոլում։
«Ինձ դուր են գալիս շատ ֆուտբոլիստներ։ Բայց ընդհանուր առմամբ, ես տպավորված եմ հիմա պահանջվող մարզավիճակով։ Պահանջներն այնպիսին են, որ պետք է խաղալ երեք օրը մեկ: Այսօրվա ֆուտբոլը տարբերվում է իմ ժամանակվա ֆուտբոլից, երբ ֆիզիկականի հետ կապված խնդիրները կարող էին փոխարինվել տեխնոլոգիայով:
Հիմա այդպես չէ։ Պետք է իսկապես լավ պատրաստված լինել ֆիզիկապես, լինել բարձրակարգ մարզիկ: Ձեզ անհրաժեշտ է և՛ ֆիզիկապես ուժեղ լինել, և՛ տեխնիկապես»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal-ը։