Էդվին վան դեր Սարի կյանքին վտանգ չի սպառնում

Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Ամստերդամի «Այաքսի» պաշտոնական կայքը՝ հղում անելով ֆուտբոլիստի նախկին կնոջը՝ Անեմարիին։ 52-ամյա հոլանդացին արձակուրդում էր Խորվաթիայում և ուրբաթ օրը հոսպիալացվել էր Սպլիտի հիվանդանոց՝ ուղեղի արյունազեղումից հետո։

«Էդվինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, սակայն նրա վիճակը կայուն է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ամեն անգամ, երբ այցելում ենք նրան, նա շփվում է մեզ հետ։ Մենք պետք է համբերատար սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես կզարգանա նրա առողջական վիճակը»,- ​​ասել է Անեմարին:

Վան դեր Սարը պրոֆեսիոնալ ֆուտբոլ է խաղացել 1990-ից 2011 թվականներին։ Նա խաղացել է «Այաքսում», «Յուվենտուսում», «Ֆուլհեմում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Հոլանդիայի հավաքականում։