Կիլիան Մբապպե․ «Վերջին դեպքը եղել է Վինիսիուսի հետ, բայց կան բազմաթիվ այլ ռասիզմի դեպքեր»

ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է իր կարծիքով, թե ինչպես վարվել ռասիզմի դրսևորումների հետ։

«Մենք պետք է ավելին անենք, պետք է գտնենք պայքարի լավագույն բանաձեւը։ 2023 թվականին չպետք է թույլ տալ, որ այս բաները պատահեն ձեզ կամ մեկ ուրիշի հետ: Վերջին դեպքը եղել է Վինիսիուսի հետ, բայց կան բազմաթիվ այլ ռասիզմի դեպքեր: Մենք չպետք է դռները բաց թողնենք նման պահվածքի համար»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում «Marca»-ն՝ հղում անելով NCI-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի վերջին առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը տանտերերի երկրպագուների կողմից բազմիցս ենթարկվել է ռասիստական ​​վիրավորանքների։ Սրա պատճառով հանդիպումը նույնիսկ ընդհատվեց երկրորդ խաղակեսում։ Խաղից հետո բրազիլացին քննադատել է Լա Լիգան ռասիզմի դրսեւորումներ թույլ տալու համար, իսկ Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել դատախազություն՝ կապված իր ֆուտբոլիստի վիրավորանքների հետ։ Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ այս միջադեպի արդյունքում ձերբակալվել են «Վալենսիայի» երեք երկրպագուներ։