Յասին Բունուն կարող է տեղափոխվել գերմանական ակումբ

«Սևիլիայի» 32-ամյա դարպասապահ Յասին Բունուն դարձել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրության առարկան, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը վերադարձել է Մարոկկոյի հավաքականի դարպասապահի թեկնածությանը, քանի որ սպասում է Յան Զոմմերի՝ «Ինտեր» մեկնելուն։ Հիշեցնենք, որ «Բավարիան» արդեն փորձել է ձեռք բերել Բունուին ձմեռային տրանսֆերային պատուհանում, որպեսզի փոխարինի վնասվածք ստացած Նոյերին, քանի որ մարոկկացին հրաշալի Աշխարհի առաջնություն անցկացրեց: Սակայն հետո դարպասապահը հրաժարվել է մյունխենցիներից՝ որոշելով մնալ Սեւիլիայում։ Այժմ «Բավարիան» նույնպես նոր դարպասապահի կարիք ունի, իսկ Յասինը տարբերակներից մեկն է։

Նախորդ մրցաշրջանում Բոնոն «Սևիլիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում: Դարպասապահը անդալուզցիների կազմում հանդես է գալիս երեք տարի (2020 թվականից)։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ 32-ամյա դարպասապահի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 12 միլիոն եվրո: