Մոյզես Կայսեդոն մեկնաբանել է հնարավոր տեղափոխությունը «Չելսի»

«Բրայթոնի» և Էկվադորի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն մեկնաբանել է հնարավոր տեղափոխությունը «Չելսի»։ Հիշեցնենք, որ ակումբները դեռ բանակցություններ են վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

«Սա իսկապես մեծ թիմ է: Այն շատ հարուստ պատմություն ունի, և ես չեմ կարող ոչ ասել, քանի որ այն շատ մեծ, հիանալի ակումբ է: Քաղաքը նույնպես հրաշալի է։ Դրանում ամեն ինչ գեղեցիկ է։

Ո՞ր տղան չէր ցանկանա, որ իր մասին խոսեն նման թիմերը: Փորձում եմ հանգստություն պահպանել ու վայելել ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը, որն այս պահին ինձ համար ամենակարեւորն է։

Գիտեմ, որ նման հայտարարությունները մեծացնում են ճնշումն ինձ վրա, բայց ես հանգիստ եմ։ Սպասում եմ, որ Աստված որոշի, քանի որ նա գիտի, թե որն է ինձ համար լավագույնը»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում լրագրող Մարիա Խոսե Ֆլորեսը։

2022/2023 մրցաշրջանում Մոյզես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը ճայերի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո։