Լիոնել Մեսսի․ «Այստեղ կշարունակեմ ցուցադրել ֆուտբոլի ամենաբարձր մակարդակը»

Արգենտինայի հավաքականի հարձակվող և «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է պատրաստվում իրեն դրսևորել «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով։

«Իմ մտածելակերպը և իմ վերաբերմունքը չի փոխվի, և ես կփորձեմ, որտեղ էլ որ լինեմ, առավելագույնը տալ ինձ և իմ թիմի համար։ Այստեղ կշարունակեմ ցուցադրել ֆուտբոլի ամենաբարձր մակարդակը։

Ես և իմ ընտանիքը գոհ ենք մեր կայացրած որոշումից։ Մենք պատրաստ ենք փոփոխությունների և ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դիմակայել նոր մարտահրավերներին,» – Մեսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ավարտված մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ամառ արգենտինացի ֆուտբոլիստն ազատ տրանսֆերով միացավ «Ինտեր Մայամիին»: