Լուիշ Կաշտրուն կիսվել է «Ալ-Նասրում» Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու իր ակնկալիքներով։
«Միշտ էլ հաճելի է լավագույններին մարզել: Ռոնալդուն նրանցից մեկն է, ֆուտբոլիստ, ով կմնա ֆուտբոլի պատմության մեջ։ Ես ուրախ կլինեմ աշխատել նրա հետ, ինչպես նաև բոլորի հետ։ Թիմը ֆուտբոլիստների խումբ է և դատվում է ըստ նրանց աշխատանքի, խաղի, շփվելու և պահվածքի:
Ֆուտբոլիստները թիմում ուժ են գտնում, իսկ Ռոնալդուն դրա մի մասն է: Նա օգնում է մյուսներին, և նրանք օգնում են նրան: Մեր նպատակը չեմպիոն դառնալն է։ Նա ինձ զանգե՞լ է։ Հեռախոսազանգեր չեն եղել։
Առաջարկն ընդունելուց առաջ կարևոր է հասկանալ՝ դա լավ կլինի՞ ակումբի և մեզ համար, թե ուր ենք մենք գնում։ Ես ինքս եմ որոշում, գործում եմ իմ խղճի համաձայն, և նորից կանեի (ընդունելով «Ալ-Նասրի» առաջարկը)»,- ասել է «Ալ-Նասրվ նոր գլխավոր մարզիչը: