«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստվում է վերջին հնարավորությունը տալ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:
Ըստ Times-ի՝ Սանչոն, ամենայն հավանականությամբ, ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»: Տեն Հագը որոշեց ժամանակ տալ ֆուտբոլիստին՝ ինքն իրեն ապացուցելու համար: Աղբյուրը, սակայն, պարզաբանում է, որ եթե Մանչեսթերը խոշոր առաջարկ ստանա ֆուտբոլիստի համար, ապա հնարավոր է նրա հեռանալը։ Սակայն, հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը, նրա տեղափոխության շանսերը մնում են ծայրահեղ անհավանական։
Անցած մրցաշրջանում Սանչոն անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։