Պաշտոնական․ «Թոթենհեմը» պայմանագիր է կնքել իսրայելցի ֆուտբոլիստի հետ

Իսրայելցի հարձակվող Մանոր Սոլոմոնը պաշտոնապես ներկայացվեց որպես Լոնդոնի «Թոթենհեմի» ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստը «Թոթենհեմի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։

Սոլոմոնը 2022/2023 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ֆուլհեմում», ֆուտբոլիստի իրավունքները պատկանում էին «Շախտյորին»։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 24 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։